ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ Հարավային Կորեան բավականաչափ հարուստ է վճարելու համար իր տարածքում ամերիկյան զորքերի տեղակայման հետ կապված ծախսերի մեծ մասը, փոխանցում է AP-ն:

Հարավկորեացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում նրան հարց են ուղղել համաձայնագրի վերականգնման բանակցությունների վերաբերյալ, որոնց համաձայն՝ Սեուլը իր վրա է վերցնում ծախսերի մի մասը՝ կապված Հյուսիսային Կորեայի դեմ պաշտպանության աջակցության համար ամերիկացի մոտ 28 հազար զինվորների առկայության հետ:

Պենտագոնի ղեկավարն ասել է, թե Հարավային Կորեան բավականին հարուստ է իր վրա վերցնելու համար ծախսերը, եւ «նա կարող է ու պետք է ավելին վճարի»:

Ներկայումս Հարավային Կորեան ԱՄՆ ռազմական աջակցության համար վճարում է տարեկան 1 մլրդ դոլարից մի փոքր պակաս: Ըստ հարավկորեական մամուլի հրապարակումների՝ Վաշինգտոնը պահանջում է, որ Սեուլը վճարի մոտ 4,7 մլրդ դոլար: Այս թիվը չի հաստատել ո՛չ Էսփերը, ո՛չ նրա հարավկորեացի գործընկերը: