Չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնվորապես, նշել է.

«Շանս 1. Գրահամը վերացնում է իր վետոն (hold): Նման գործողության պատճառ կարող է դառնալ նրա նկատմամբ հասարակական լուրջ ճնշումը:

Շանս 2. Գրահամը կարող է ամբողջ Սենատում միայնակ մնալ, եթե սենատորների ճնշող մեծամասնությունը աջակցեն բանաձևին: Այս դեպքում նրա վրա փաստացի ճնշում կլինի իր գործընկերների կողմից:

Շանս 3. Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Մքքոնելը շրջանցի վետոն և բանաձևը բերի քվեարկության: Այս պարագայում վետոն կիրառած սենատորը կարող է օգտվել իր «filbuster» իրականացնելու իրավունքից, այսինքն ձգձգել քվեարկությունը, քննարկումներ և լսումներ կազմակերպել և այլն:

Հ.Գ. Այս պահին մեր «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» մասնագետները քրքրում են Գրահամի կապերը թուրքական լոբիստների հետ և ձեռքի տակ հայտնված տեղեկությունները շուտով կհրապարակենք»: