Նիդեռլանդների 4 կուսակցությունների կառավարող կոալիցիան բյուջեի փոփոխություն է ներկայացրել, որպեսզի Նիդեռլանդների դեսպանություն բացվի Հայաստանում։ Այս մասին Facebook-ում գրել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

Հայաստանի ԱԳՆ-ն ողջունել է հոլանդական խորհրդարանի նախաձեռնությունը՝ դեսպանություն բացել Երեւանում՝ այդ քայլն անվանելով «աջակցության դսեւորում Հայաստանում դեմոկրատական զարգացմանը»։

«Դեսպանությունը կամրապնդի վաղեմի գործընկերային հարաբերությունները Հայաստանի եւ Նիդեռլանդների միջեւ»,- ասվում է հայտարարությունում։