Հայաստանում ինժեներական քաղաքի նախագծման աշխատանքներն ավարտական փուլին են մոտենում, եւ 2020 թվականին կսկսվեն շինարարական աշխատանքները: Այս մասին նոյեմբերի 15-ին ԱԺ նիստում 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարը հայտնեց, որ նախարարությունը ծրագրում է քաղաքում մոտ 35 ինժեներական ընկերություն տեղավորել, որոնք հնարավորություն կունենան ստեղծել մոտ 1500 աշխատատեղ: Արշակյանի խոսքով՝ պետության եւ մասնավոր սեկտորի համագործակցությամբ կներդրվի մոտ 10 միլիարդ դրամ: