Մի քանի տասնյակ գլխավոր դատախազներ, որոնք զբաղվում են Google-ի գովազդային գործունեության հետաքննությամբ, նախատեսում են հետաքննությունը տարածել նաեւ ընկերության Android-ի վրա, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով CNBC-ին։

Սեպտեմբերին սկսված հետաքննությունը կենտրոնացել է Google-ի որոնողական եւ գովազդային սերվիսների վրա։

Ընկերությունը, որը պատկանում է Alphabet Inc-ին, ավելի վաղ տեղեկացրել էր, որ համագործակցում է ամերիկյան նահանգների եւ տարածքների  հետ հետաքննության անցկացման գործում, եւ որ նախորդ հետաքննությունների ընթացքում դիտարկվել են նման հարցեր՝ առանց ընկերությանն իրավախախտումների կատարման մեղադրանքներ ներկայացնելու։