Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում ներկա է գտնվել «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացման արարողությանը:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման ենթակառուցվածքների առկայությունը՝ կրթության եւ գիտության զարգացման ու մատաղ սերնդի դաստիարակման տեսանկյուններից:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: