12-13 տարի աշխատելով տնտեսագիտական լրագրության ոլորտում, շատ լավ գիտեմ՝ ինչպես միեւնույն վիճակագրական զեկույցը ներկայացնել եւ՛ դրական, եւ՛ բացասական տեսանկյունից՝ կախված նրանից, թե ինչ է պետք ցույց տալ տվյալ պահին: Այս մասին նոյեմբերի 15-ին ԱԺ նիստում 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նա նշեց, որ իր ընդդիմադիր գործընկերները ներկայացրել են վերջին 2 տարվա իրադարձությունները բացասական տեսանկյունից, որից հետո ներկայացրել են բարեփոխումների դրական կողմերը, որոնք իրականացվել են Հայաստանում վերջին տարիներին՝ արտացոլելով ՀՆԱ աճն ու բյուջեի եկամուտները: