Ղրիմում եւ Սեւաստոպոլում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ բանաձեւի թարմացված նախագծի դեմ ՄԱԿ Գերագույն վեհաժողովի պրոֆիլային կոմիտեի նիստում Ռուսաստանի հետ միասին քվեարկել են Բելառուսը, Ղազախստանը, Չինաստանը, Սերբիան եւ էլի 18 երկիր։ Այս մասին հայտնի է դարձել Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ կոմիտեի նիստի հեռարձակումից ՄԱԿ կայքում, գրում է apostrophe.ua-ն։

«Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում եւ Սեւաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» բանաձեւի թարմացված նախագծին դեմ քվեարկել է 23 երկիր։ Դրանք են, մասնավորապես, Հայաստանը, Բելառուսը, Բուրունդին, Կամբոջան, Չինաստանը, Կոտ դ՛Իվուարը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մյանման, Նիկարագուան, Ֆիլիպինները, Ռուսաստանը, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Ուգանդան, Վենեսուելան եւ Զիմբաբվեն։

Բանաձեւի նախագիծը վերջնական կդիտարկվի ՄԱԿ ԳՎ կոմիտեի նիստում այս տարվա դեկտեմբերին։