Ինչպես զարգացնել բիզնեսը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հետ, ինչ պրոդուկտներ և ծառայություններ է  առաջարկում Բանկը և որտեղ ստանալ  Բիզնես վարկերի գծով մասնագիտացված խորհրդատվություն: Այս և բազմաթիվ այլ հարցերի  պատասխաններ հնչեցին ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ նախաձեռնությամբ Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում տեղի ունեցած փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ Բիզնես ֆորումի ընթացքում:

Բիզնես ֆորումը մեկնարկեց ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանի ողջույնի խոսքով, որին հաջորդեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր՝ ABB-EXPRESSO վարկատեսակի շնորհանդեսը: Հաճախորդներին ներկայացվեց կոնցեպտուալ նոր,  արագ և «համեղ» տոկոսադրույքով ABB-EXPRESSO վարկատեսակը: Այն առաջին փուլով կտրամադրվի Բանկի հավատարիմ և պարտաճանաչ հաճախորդներին, իսկ դեկտեմբերին հնարավորություն կընձեռնվի այլ ֆիզիկական անձանց ևս օգտվել վարկատեսակից: Առաջին հաճախորդներին Բանկի աշխատակիցները հանձնեցին քարտեր և նվերներ:

 ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ մանրածախ բիզնեսի ոլորտի մշտական, ինչպես նաև պոտենցիալ հաճախորդներին ներկայացվեց նաև Բանկի կողմից գործող շահավետ վարկատեսակների լայն փաթեթը: Մասնավորապես, խոսվեց Մինի, Շտապ, Բիզնես Ավտո, Բիզնես Oվերդրաֆտ վարկատեսակների պայմանների, առաջիկայում Բանկի կողմից մշակվող, ոլորտին համապատասխան նոր պրոդուկտների տեսականու մասին:

Բիզնես ֆորումի շրջանակներում խոսվեց մարզերում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին աջակցելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ փորձի ու պատրաստակամության մասին:

Փոքր բիզնեսի հաճախորդների համար մշտական և հուսալի ֆինանսական գործընկեր լինելով՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է մեր երկրի տարբեր մարզերում աշխատող ձեռնարկատերերի համար պարբերաբար կազմակերպել բիզնես ֆորումներ և ներկայացնել իր բանկային ծառայություններն ու նոր պրոդուկտները: Դա կարևոր է նաև մարզերի առաջնային ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերն իրականացնելու առումով:

Նման միջոցառումների գլխավոր նպատակներից մեկն էլ Բանկի հաճախորդի հետ հետադարձ կապի ապահովումն է: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միշտ կարևորել է իր հաճախորդների ձայնը լսելի դարձնելն ու ապագայի ճկուն որոշումների մեջ արտացոլելը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…