Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտակ Թադևոսյանի, այսօր՝ նոյեմբերի 15–ին, քննում է գործարար, նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ:

Նշենք, որ նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ Ալեքսան Պետրոսյանը և նրա որդին ձերբակալվել են, սակայն ավելի ուշ ազատ են արձակվել։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փակ նիստն ընթանում է արդեն մի քանի ժամ։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Ալեքսան Պետրոսյանի և նրա որդու գործի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տալիս: