Exeed նորահայտ չինական պրեմիում բրենդը կներկայացնի VX քրոսովերը նոյեմբերի 22-ին Չուանչժոուի ավտոսրահում: Մինչ այդ ընկերությունը ցուցադրել է նորույթի սքեթչերը, հաղորդում է RG-ը:

Արտաքին տեսքի առանցքային տարրերը՝ Chery-ի գլխավոր դիզայներ Քեւին Ռայսի թիմի աշխատանքը, խիստ հորիզոնական ուղիղ են. 3 քրոմապատ կեղծ ռադիատորի ցանց, կապ լուսարձակների եւ հետեւի օպտիկայի լուսային էլեմենտների միջեւ: Դա ավտոմեքենային որոշակի խստություն է տալիս՝ թույլ չտալով «թեթեւամտություն եւ չարաճճիություն»:

Հավանաբար, Exeed VX-ում կտեղադրվեն 1,6 լիտրանոց բենզինային շարժիչ եւ 7 աստիճան «ռոբոտ» երկու շղթայակցմամբ, ինչը տեղադրվում են միջին չափի Exeed TX եւ TXL քրոսովերների վրա:

Exeed ընկերությունը հիմնադրվել է անցած տարի չինական Chery ավտոարտադրողի կողմից: Այն ունի 3 մոդել՝ կոմպակտ LX քրոսովեր, միջին չափի TX եւ դրա TXL ընդլայնված տարբերակը: