Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, NEWS.am-ի տեղեկություններով, քիչ առաջ նախկին պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանի («ՄԱՊ–ի Ալիկի») նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը։

Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ:

Նշենք, որ նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ Ալեքսան Պետրոսյանը եւ նրա որդին ձերբակալվել են, սակայն ավելի ուշ ազատ են արձակվել։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Ալեքսան Պետրոսյանի եւ նրա որդու գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի տալիս: