Երեւանում բնակելի տարածքների եւ  օբյեկտների տուրքերի բարձրացումը կվնասի փոքր եւ միջին բիզնեսին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Մասնավորապես  բարձրանում են մինչեւ 300 քառակուսի մետր շինարարություն իրականացնելու համար տուրքը 75 հազարից դառնում է 105 հազար դրամ, 200-500 քմ շինարարություն իրականացնելու համար 150-ից 210 հազար դրամ: Ընդ որում դա վերաբերում է եւ փոքր շինություններին, խանութներին, եւ այդ տուրքն ավելանում է  առավելագույն դրույքաչափի: Փաստորեն այս բարձրացումները վերաբերում են փոքր ծավալներին եւ  հիմա փաստորեն մարդիկ եւ գլխացավանքի մեջ են ընկնելու եւ ավել են վճարելու»,-ասաց նա:

Խաժակյանի կարծիքով` տուրքերի բարձրացումն արդարացված չէ, քանի որ նույնիսկ փոքր փոփոխություն իրականացնելու համար շինթույլատրություն է անհրաժեշտ լինելու եւ,  բնականաբար,  վճարվելիք գումարն է բարձրանալու, ինչը կվնասի փոքր բիզնեսին:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի նոր որոշման համաձայն բարձրանում են մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական ու արտադրական նշանակության օբյեկտների համար սահմանված 75 հազար դրամը դառնում է 105 հազար դրամ

201 քմ-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար նախատեսված 150 հազար դրամը դառնում է 210 հազար դրամ: