Հայաստանի Հանրապետությունում իրավունքի եւ օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը:

«Այդ պահը չի ուշանալու, վստահեցնում եմ, իսկ վրա հասնելուն պես որեւէ պետական պաշտոն զբաղեցնողի մտքում անգամ չի պտտվելու պոլին պառկըցնելու կամ պատերով ծեփելու (այն էլ բառի ուղիղ իմաստով) հակաօրինական գործողություններով սպառնալիքները...

Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությամբ օժտված բոլոր մարմիններում եւ բոլոր հանրային ծառայողների համար հաստատվելու է Սահմանադրությամբ նրանց տրված լիազորությունների սահմաններից դուրս չգալու սահմանադրական պահանջը»,-նշել է նա: