Նոյեմբերի 11-ին երթուղային միկրոավտոբուսներից մեկում ուղեւորուհու պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր 200.000 դրամ, անձնագիր եւ բանկային քարտեր:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողների հետ նոյեմբերի 15-ին, ժամը 11.15-ին, գողությունը կատարելու կասկածանքով, Մալյան փողոցից բաժին բերման են ենթարկել 60-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: