Հնդկաստանում հետաքննվում է սկանդալային միջադեպ. խաղամոլը գրազով տանուլ է տվել կնոջն ու հարձակվել նրա վրա, երբ վերջինը հրաժարվել է գնալ գրազը տանողի հետ,  գրում է Daily Mail-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիսարեւելյան Բիհար նահանգում։

Հնդիկ Բինոդ Կումար Շահը տանուլ է տվել գրազը եւ որպեսզի վճարի՝ հաղթողին որպես շահում առաջարկել է սեփական կնոջը։

Երբ Շահը ուշ երեկոյան վերադարձել է տուն, արթնացրել է կնոջն ու կարգադրել հավաքել իրերը, քանի որ առավոտյան հաղթողը գալու է «շահածի» հետեւից։

Կինը զայրացել է, եւ տղամարդը հարձակվել է նրա վրա։

Դրանից հետո կինը դիմել է ոստիկանություն եւ տեղեկացրել տեղի ունեցածի մասին։