Լիտվան եւ Ռուսաստանը փոխանակել են լրտեսության մեջ մեղադրված անձանց, տեղեկացնում է Delfi-ն։

«Լիտվայի երկու քաղաքացի՝ Եվգենի Մատայտիսը եւ Աստրիդաս Տմաոշայտիսը, հանձվել են Լիտվային եւ հիմա վերադառնում են իրենց ընտանիքների մոտ»,- գործակալությունը մեջբերել է Լիտվայի նախագահի խորհրդական Յոնաս Վիտաուտաս Ժուկասի խոսքերը։

Գործողության ժամանակ սահմանապահ անցակետերից մեկում Լիտվան իր հերթին հանձնել է երկու դատապարտված ռուսաստանցու, որոնք ներման են արժանացել նախագահ Գիտանաս Նաուսեդայի կողմից։ Պետանվտանգության դեպարտամենտի տնօրեն Դարյուս Յաունիշկիսն ասել է, որ փոխանակումը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին։