Առնվազն երկու մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է հրաձգության հետեւանքով, որը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Նյու Ջերսիի միջնակարգ դպրոցում ֆուտբոլի խաղի ժամանակ, տեղեկացնում է Fox News-ը։

Ատլանտիկ օկրուգի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ հրաձգությունը տեղի է ունեցել Փլեզանթվիլում, Փլեզանթվիլի եւ Կամդենի դպրոցների թիմերի միջեւ խաղի ժամանակ։

Ոստիկանությունը հայտնաբերել է հանցագործության զենքը, բայց կասկածյալների մասին դեռեւս չի տեղեկացվում։

Հրաձգության հետեւանքով վիրավորվել է մեկ տղա, որին հասցրել են տեղի հիվանդանոց։ Երեխայի վիճակի ու տարիքի մասին առայժմ հայտնի չէ։

Բացի այդ, վիրավորվել է մի մեծահասակ տղամարդ։

Նշվում է, որ երբ սկսվել է հրաձգությունը, մարզադաշտում հավաքվածները սկսել են խուճապահար փախչել։