Շաբաթ օրը Հալեպի հարավ-արեւելքում, Էլ Բաբ քաղաքում մեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է  15 խաղաղ բնակիչ, կան նաեւ վիրավորներ, տեղեկացնում է ՍԱՆԱ-ն։

Տեղի աղբյուրները հաղորդում են, որ պայթյունը որոտացել է մեքենայում, որը կայանել էր ավտոտնակում։

Տեղեկացվում է, որ պայթյունը զգալի վնաս է հասցրել տեղի բնակիչների տներին եւ ունեցվածքին։