Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին ծննդյան օրվա առթիվ:

«Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն միջպետական համագործակցության արդյունավետության ավելացմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:

Արմեն Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և բարօրություն: