Շատ կարեւոր հանդիպումներ ունեցանք ԱՄՆ Սենատոր Ջեք Ռիդի, House Democracy Partnership-ի համանախագահներ Դեյվիդ Փրայսի եւ Վերն Բուքանանի, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնգրեսական Էլիոթ Էնգելի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Քննարկել ենք հարցերի լայն շրջանակ Հայոց Ցեղասպանության թիվ 296 ընդունված բանաձեւից մինչեւ Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական աջակցության սահմանափակման հարցեր»,- գրել է նա: