ԶԼՄ-ների, դոնորների, ԵՄ պաշտոնյաների եւ մեդիայի զարգացման կազմակերպությունների մոտ 100 ներկայացուցիչներ նոյեմբերի 13-14-ը Ռիգայում անցկացրել են հանդիպումներ՝ «Արեւելյան գործըկերության մեդիա-համաժողով-2019՝ բիզնես եւ կայուն զարգացում»-ի շրջանակներում։

Մեդիա-համաժողովը Արեւելյան գործընկերության երկրներում անկախ ԶԼՄ-ների կենսունակության բարձրացման ռազմավարությունը քննարկելու հնարավորություն է ընձեռել։ Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Արտաքին գործոնների եվրոպական ծառայության եւ Լատվիայի կառավարության աջակցությամբ։

Մասնակիցները պատմել են այն խնդիրների մասին, որոնց բախվում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի լրագրողները, ինչպես նաեւ ներկայացրել են օրինակներ, թե ինչպես են առանձին ԶԼՄ-ներ հաջողությամբ անցում կատարել եկամտաբեր բիզնես-մոդելների։

Թվային տեխնոլոգիաների տարածումը, տվյալների վերլուծության առավել լայն հասանելիությունը, դրամայնացման ռազմավարությունները, նոր հարթակների եւ ծառայությունների համար դիվերսիֆիկացիան, ինչպես նաեւ լրատվամիջոցների կառավարման հմտությունների զարգացումը եղել են տարածաշրջանում պոտենցիալ անկախ ԶԼՄ-ների ամրապնդմանն ուղղված առաջարկվող լուծումների թվում։

2019թ․ համաժողովը դարձավ երկրորդ այն համաժողովի շարունակությունը, որը 2017թ․ կայացել էր Կիեւում եւ նշել էր տնտեսական կայունությունը, որպես հիմնական խնդիր, որի հետ բախվում են ողջ տարածաշրջանում ԶԼՄ-ների ոլորտում պրոֆեսիոնալները։