Centurylinkquote.com կայքը երազանքի աշխատանք է առաջարկել տոնական արձակուրդների սիրահարների համար․ 1000 դոլար՝ Hallmark ընկերության արտադրության 24 սուրբծննդյան կինոնկարներ դիտելու համար, հայտնում է UPI-ը։

Բացի նշված դրամական պարգեւից, հաղթողը կստանա հեռարձակման բաժանորդագրություն եւ «ֆիլմերի դիտման հավաքածու»՝ թխվածքաբլիթներ, կակաո, փոքր տոնածառ եւ Hallmark-ի որոշ ապրանքներ։

«Մենք փնտրում ենք Սուրբ ծննդի հետ կապված ամեն ինչի սիրահարի, որին շատ լավ են հայտնի ընտանեկան դրամաները՝ 12 օրվա ընթացքում Hallmark-ի 24 սուրբծննդյան ֆիլմեր դիտելու համար»,- նշվում է կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Հաջողակին, որը կստանա երազանքի աշխատանքը, այդ մասին կտեղեկացնեն սոցցանցերում։

Փոխարենը օրիգինալ աշխատանքի տերը պետք է կարծիք հայտնի իր դիտած բոլոր կինոնկարների վերաբերյալ։

Հայցորդներին ներկայացվող պահանջների ցուցակում ներառված է կարճ տեսանյութ, որում թեկնածուները պետք է պատմեն, թե ինչու են հենց իրենք իդեալական թեկնածու հանդիսանում այդ աշխատանքի համար։