Հնդկաստանում 21-ամյա կինը ենթարկվել է խմբակային բռնաբարությա ն եւ ծեծի, գրում է Hindustan Times-ը։

Կինը երեկոյան այգի է գնացել՝ տղամարդու հետ հանդիպման, որը խոստացել է օգնել նրան աշխատանքի տեղավորվել։ Նոր ծանոթը հարձակվել է կնոջ վրա եւ փորձել է բռնաբարել նրան։

Կնոջ բղավոցներից վազելով եկել են չորս տղամարդ, որոնք ծեծել են անհաջողալ բռնացողին, եւ իրենք անարգել անօգնական կնոջը։

Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործության չորս մասնակիցներին, եւս երկու կասկածյալներ գտնվում են հետախուզման մեջ։