Թոշակառու սիրող-լուսանկարիչ Սթիվեն Լինդբերգը սիրում է զբոսնել անտառներում, եւ մի օր վերջիվերջո նա հանդիպել է հազվագյուտ եղջերուի՝ երեք եղջյուրներով, գրում է Washington Post-ը։

Այդ օրը 75-ամյա Լինդբերգը անտառում զբոսնելիս է եղել իր շան հետ եւ հասցրել է լուսանկարել գետային ջրասամույրի։

Հանկարծ նա նկատել է եղջերուի եւ միանգամից չի հասկացել, թե ինչով է նա տարբերվում իր ցեղակիցներից։

Լինդբերգը լուսանկարել է հազվագյուտ եղջերուին եւ նրա նկարները տեղադրել Facebook-ում։ Մի շարք ԶԼՄ-ներ անմիջապես հրապարակել են դրանք։