Թեհրանում շաբաթ օրը տեղացած առատ ձյան պատճառով կիրակի օրը, որն Իրանում աշխատանքային է, կփակեն բոլոր տարրական եւ միջին դպրոցները, հայտնում է ISNA-ն։

«Օթերեւութաբանական ծառայության կանխատեսումների պատճառով վաղը (կիրակի) տարրական եւ միջին դպրոցները Թեհրանի ամբողջ շրջանում կփակվեն»,- հայտարարել է նահանգապետ Մոխսենի Բանդպեյը։