ԱՄՆ-ի առափնյա անվտանգությունը Խաղաղ օվկիանոսում նավից ավելի քան 2 տոննա կոկաին է առգրավել, հաղորդում է Fox News-ը:

Նշվում է, որ առգրավված թմրանյութի արժեքը կազմում է 69 մլն դոլար:

Թմրանյութերի առգրավումից բացի, ձերբակալվել է 4 կասկածյալ, որոնք գտնվել են նավի վրա:

Չի հաղորդվում, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել միջադեպը, սակայն հայտնի է, որ «Հարրիեթ Լեյն» նավը սովորաբար լողում է Վիրջինիա նահանգի Պորտսմութ քաղաքի ափերի մոտ: