Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր թեկնածությունը կառաջադրի 2020 եւ 2025 թվականներին երկրի նախագահական ընտրություններում, հաղորդում է «Բելթա»-ն:

Այս մասին նա ասել է այսօր խորհրդարանական ընտրություններին քվեարկելուց հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Լուկաշենկոն նշել է, որ չի կառչում այդ պաշտոնից, սակայն իր պարտավորությունն է համարում թեկնածություն առաջադրելը, իսկ մարդիկ կկատարեն իրենց ընտրությունը: