Իտալիայի մի քանի քաղաքներում, այդ թվում Վենետիկում, արտակարգ դրություն է հայտարարվել հորդառատ անձրեւների պատճառով, որոնք սկսվել են գիշերը, հաղորդում է Reuters-ը:

Երեքշաբթի քաղաքում վերջին 50 տարվա մեջ ամենաուժեղ ջրհեղեղն է սկսվել: Ջրի մակարդակը, օդերեւութաբանների կանխատեսմամբ, գնահատվում է 160 սմ:

Այժմ լիարժեք պատրաստվածության մակարդակում են Ֆլորենցիայի եւ Պիզայի իշխանությունները:

Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն շաբաթ հայտարարել է, որ քաղաքը պատրաստվում է հերթական «ծանր օրվան»:

Ավելի վաղ Բրունյարոն գնահատել է ջրհեղեղի պատճառով Վենետիկին հասցված վնասը՝ 1 մլրդ եվրո: