ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` նոյեմբերի 17-ին, ծանոթացել է Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծրագրի ընթացքին:

Նիկոլ Փաշինյանին այցի ընթացքում ուղեկցում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կոտայքի  մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը:

Եղվարդի համայնքապետ Նորայր Սարգսյանը ծրագիրը ներկայացնելիս նշեց, որ մանկապարտեզի շենքը հիմնանորոգվում է, գույքն էլ ամբողջապես նոր է լինելու:

«Էդ պայմանը պահում ենք, նոր շենքի մեջ հին գույք չենք դնում, արվում ա մինչեւ վերջ, մի քիչ ավել փող ենք ծախսում, լրիվ նոր գույք ենք բերում: Դպրոց, մանկապարտեզ, լրիվ նոր գույք ենք բերում երեխաների համար, դրսի գույքն էլ լրիվ նոր, չօգտագործած»,-ասաց Փաշինյանը:

Նշենք, որ մինչ այս Փաշինյանը այսօր նաեւ ծանոթացել է Կոտայքի մարզի Զովունի համայնքի ջրամատակարարման համակարգի աշխատանքներին, նաեւ  Եղվարդից դեպի Աշտարակ կամուրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին։