Նոյեմբերի 16-ին, ժամը 19:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում գտնվող բենզալցակայանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 5-րդ փողոցի երկու տների բակերում այրվում է անասնակեր: