ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` նոյեմբերի 17-ին, Կոտայքի մարզում ծանոթանում է մարզի համյանքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին:
Նիկոլ Փաշինյանին այցի ընթացքում ուղեկցում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նշենք, որ Փաշինյանը այսօր ծանոթացել է Կոտայքի մարզի Զովունի համայնքի ջրամատակարարման համակարգի աշխատանքներին, նաեւ Եղվարդից դեպի Աշտարակ կամուրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին, Եղվարդի մսուր մանկապարտեղի հիմնանորոգման աշխատանքներին, եւ մի շարք այլ ծրագրերի: