Նոր սերնդի Land Rover Range Rover ամենագնացը կդառնա մոդելի կեսդարյա պատմության մեջ տեխնիկապես ամենաառաջադեմ մոդելը, գրում է Motor-ը:

Jaguar Land Rover կոնցերնը մտադիր է մեծացնել ֆլագմանական մոդելի հանդեպ հետաքրքրությունը օպցիաների բազմազանության, լայն սրահի եւ բարձր կատարողականության էլեկտրիֆիկացված ուժային սարքավորումների հաշվին:

Հայտնի է, որ 5-րդ սերնդի Range Rover-ը կնախագծվի MLA մոդուլային պլատֆորմի շուրջ, որը թույլ կտա օգտագործել 2 էլեկտրական շարժիչներ:

Նորույթը կունենա հիբրիդային սարքավորումներ հիմքում ավանդական ներքին այրման շարժիչով, իսկ ավելի ուժ վաճառքի կհանվի լիովին էլեկտրական տարբերակը: Ակնկալվում է, որ ավտոմեքենայի հատակին կտեղադրվի 100 կիլովատ ժամ հզորությամբ մարտկոց, ինչը էլեկտրական Range Rover-ին թույլ կտա առանց լիցքավորման զարգացնել ավելի քան 480 կմ արագություն:

Jaguar Land Rover-ի շեֆերը մտահոգված են SUV սեգմենտում մրցակցության կապակցությամբ այնպիսի մոդելների կողմից, ինչպիսիք են՝ Bentley Bentayga եւ Rolls-Royce Cullinan, եւ հույս ունեն մարտահրավեր նետել լյուքսային բրենդներին: Նոր Range Rover-ի առանձնահատկություններից մեկը կլինի ճկուն ճարտարապետությունը՝ էկոլոգիապես մաքուր ուժային ագրեգատների օգտագործման հնարավորությամբ:

Բրիտանական Սոլիհալլ քաղաքում Jaguar Land Rover-ի գործարանում, որտեղ հավաքվում է նոր Range Rover-ը, արդեն ներդրել են մոտ 500 մլն ֆունտ սթեռլինգ: Ակնկալվում է, որ 5-րդ սերնդի Range Rover-ի չափավոր հիբրիդային եւ վերալիցքավորվող հիբրիդային տարբերակների պրեմիերան կկայանա 2021 թվականին, իսկ էլեկտրական ամենագնացի պրեմիերան՝ 2022-ին: