Մոսկվայում 10 մլն ռուբլիով վաճառվել է Մարկ Շագալի «Շամբոն-սյուր-Լաքում տաճարի զանգակատունը» կտավը, հաղորդում է ՌԻԱ-ն՝ հղում անելով «Լիտֆոնդ» աճուրդի տանը:

Լոտի գինը սկզբնապես եղել է 1 ռուբլի, եւ մինչ աճուրդը հեռակա խաղադրույքներ են ընդունվել՝ ասվում է աճուրդի տան հաղորդագրության մեջ:

1926 թվականի կտավի իսկությունը հաստատվել է Մարկ Շագալի կոմիետի վկայականով: