Միասին ֆուտբոլի խաղը նայելու երեկույթը Ֆրեսնոյում (Կալիֆոռնիա) ավարտվել է ողբերգությամբ, տեղեկացնում է Fox News-ը։

Հրաձգության հետեւանքով չորս մարդ զոհվել է, վեց հոգի՝ վիրավորվել։ Զոհվածներից երեքը սպանվել է պատահարի վայրում, իսկ չորրորդ զոհը մահացել է տեղի հիվանդանոցում։

Ոստիկանության տվյալներով՝ զոհերը նույն ընտանիքի անդամներ են, ինչպես նաեւ նրանց ընկերները։ Նրանք այսօր երեկոյան ֆուտբոլ էին նայում, երբ անհայտ անձինք մոտեցել են տանը, մտել հետնաբակից եւ կրակել։