Հետաքննությունը, որն իրականացրել են Wall Street Journal-ի լրագրողները, պարզել է, որ Google-ը մանիպուլացնում է որոնողական հարցումների արդյունքները, այդ թվում՝ նախապատվությունը տալով խոշոր բիզնեսին փոքրի համեմատ, հեռացնելով որոնման արդյունքները, որոնք տանում են ոչ պոլիտկոռեկտ թեմաների քննարկման էջեր, օրինակ՝ ներգաղթ կամ աբորտների թեմա, եւ անգամ պարզապես սեւ ցուցակ մտցնելով որոշ կայքեր, գրում է HighTech+-ը։

Google-ի նման միջամտության օրինակներից մեկը օգտատերերին ավելի հայտնի ընկերության կայքին ուղղորդելն է, ասվում է WSJ-ի հետազոտությունում։ Մասնավորապես, ալգորիթմի այդ փոփոխությունն օգնել է առաջ մղել Amazon-ին։ Երբեմն դա տեղի է ունեցել, անգամ եթե ապրանքն ինքը չի եղել Ջոզեֆ Բեզոսի ընկերության կայքում։

Մեկ այլ օրինակում որոնման արդյունքները ոչ պոլիտկոռեկտ հարցումներով փոխարինվել են Yahoo, Bing եւ DuckDuckGo որոնողական համակարգերի համեմատ ավելի անվտանգներով։

Հայտնի է, որ Google-ը հրաժարվում է իր ալգորիթմի աշխատանքի մասին մանրամասներ հաղորդել՝ վկայակոչելով իր աշխատանքին միջամտության ռիսկը։ «Պատմությունն ապացուցում է, որ չափից ավելի թափանցիկությունը խրախուսում է չարամիտներին վնաս հասցնել այլ օգտատերերին եւ կայքատերերին, որոնք խաղում են կանոններով»,- ասել է ընկերության ներկայացուցիչ Լարա Լեւինը լրագրողներին։

Ի պատասխան WSJ-ի մեղադրանքների՝ Google-ը հետեւյալ հայտարարությունն է արել. «Այս հոդվածում կան մի շարք հին, ոչ լրիվ պատմություններ, որոնցից շատերը ոչ միայն նախորդել են մեր ներկայիս գործընթացներին ու դիրեկտիվներին, այլեւ ստեղծում են ոչ ճիշտ տպավորություն, թե ինչպես ենք մենք կառուցում եւ բարելավում Search-ը։ Մենք փոփոխություններին մոտենում ենք պատասխանատվությամբ եւ սկզբունքայնորեն, ներառյալ գնահատման խիստ գործընթացը ցանկացած նորամուծություն ներդնելուց առաջ»։