Մոսկվան ուկրաինական կողմին է հանձնել մեկ տարի առաջ կալանավորած նավերը, տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ում։

Միեւնույն ժամանակ ընդգծվում է, որ դրանք պետական սահմանի շարունակվող ապօրինի հատման իրեղեն ապացույցներ են, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Դրանց հանձնումը ուկրաինական կողմի պատասխանատվությանը հնարավոր դարձավ կապված այն բանի հետ, որ ռուսաստանյան իրավասու մարմիններն ավարտեցին անհրաժեշտ քննչական գործողությունները։ <...> եւ դրանց գտնվելը Ռուսաստանի Դաշնության տարածքում <...> անհրաժեշտ չէ»,- ասել են նախարարությունում։

Այնտեղ նաեւ նշել են, որ «ռուսական կողմը մտադիր է այսուհետ եւս կոշտ ձեւով կասեցնել ցանկացած սադրանք իր սահմանների մոտ»։

Կիեւը ոչ միայն խախտել է այլ պետության ինքնիշխանությունը, այլեւ գիտակցաբար վտանգի է ենթարկել իր քաղաքացիներին՝ նրանց մղելով հանցագործության, հիշեցրել են ԱԳՆ-ում։

2018 թվականի նոյեմբերի 25-ին Ուկրաինայի ՌԾՈւ «Բերդյանսկ», «Նիկոպոլ» մոտորանավակները եւ «Յանի Կապու» քարշանավը խախտել են Ռուսաստանի պետական սահմանը եւ մի քանի ժամ վտանգավոր մանեւրներ կատարել՝ անտեսելով իշխանությունների օրինական պահանջները։

Արդյունքում ընդունվել է որոշում՝ կալանավորել կարգը խախտողներին։ Կալանքի տակ հայտնվեցին 24 զինվորականներ, այդ թվում գործողությունը ղեկավարող ՈւԱԾ աշխատակիցներ։