Տավուշի մարզում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել  այսօր կեսօրին։

«Պայմանագրային զինծառայող Լորիս Չոբանյանը Ներքին Կարմիրաղբյուր գյուղից է՝ 44 տարեկան։ Պայթյունի հետեւանքով՝ ոտքը վնասվել է եւ ծնկից ներքեւ անդամահատվել , անհրաժեշտության դեպքում հնարավոր է տեղափոխվի Երեւան»,– ասաց Մանուչարյանը։

Նրա խոսքով՝ պայմանագրային զինծառայողն ունի 2 երեխա, որոնք սովորում են երեւանյան բուհերում ։