Դուբայի ավտոսրահում հայտարարվել են «Կանակց համար տարվա համաշխարհային ավտոմեքենա» (Women’s World Car of the Year 2019) մրցույթի հաղթողները։ Այս տարի լավագույնը Mazda3-ն է, գրում է Motor-ը։

Կանանց կոլեգիան, որի մեջ ներգրավված է 32 երկրից 41 փորձագետ, որոշել է վեց անվանակարգերում հաղթողներին՝ Urban (քաղաքային ավտոմեքենա - Kia XCeed), Family (ընտանեկան - Mazda3), Green (էլեկտրամոբիլ - Kia Soul EV), Luxury (լյուքս դասի - BMW 8-Series), Performance (սպորտային - Porsche 911), ինչպես նաեւ SUV (քրոսովերներ/ամենագնացներ - Range Rover Evoque)։

Ավանդաբար առանձին անվանակարգում է ներառված «Երազանքի ավտոմեքենան» (Holly Reich Dream Car-ը՝ ի հիշատակ մրցույթի ժյուրիի առաջին կին անդամ Հոլի Ռեյխի), այս տարի դա Porsche Taycan-ն է։

Նախորդ տարիներին Women’s World Car of the Year-ի լավագույն ավտոմեքենաներ են ճանաչվել Volvo XC40-ը (2018թ․), Hyundai Ioniq-ը (2017թ․), Jaguar F-Pace-ը (2016թ․), Volvo XC90-ը (2015թ․), Mercedes-Benz S-Class-ը (2014թ․) եւ Ford Fiesta EcoBoost-ը (2013թ․)։