Advanced Science գիտական ամսագրում հրապարակված նոր հետազոտության համաձայն, չինացի հետազոտողները, օգտագործելով հեղուկների կաթիլների այնպիսի բնութագրեր, ինչպիսին են փափկությունն ու անձեւությունը, ինչպես նաեւ ճկուն էլեկտրոնիկայի հատկանիշները, որ արտահայտվում են ուլտրաբարակ փափկության մեջ, ստեղծել են բոլորովին նոր «խելացի կաթիլներ», կամ լիարժեք ճկվող բանական ռոբոտ՝ հեղուկ վիճակում, հայտնում է «Սինխուան»։

Տյանցզինյան համալսարանի գիտնականները ստեղծել են 150-600 միկրոլիտր ծավալով նոր ակտիվ հեղուկ կաթիլներ, որոնք կարող են տեղաշարժվել, ձեւափոխվել եւ սենսորային չափումներ կատարել ինչպես չոր, այնպես էլ խոնավ միջավայրում, եւ ձեւի փոփոխության դառնալի միջոցով հարմարվել շրջակա միջավայրին։

Ճկուն էլեկտրոնիկայի համադրությունը փափուկ ռոբոտների հետ կարող է լավացնել ճկուն էլեկտրոնիկայի շարժունակությունը՝ թույլ տալով ճկուն սարքերին առաջադրանքներ կատարել տարբեր տեղերում եւ միջավայրերում։

Ակնկալվում է, որ բազմաֆունկցիոնալ հաղորդիչներով հագեցած ակտիվ կաթիլները կօգտագործվեն շրջակա միջավայրի մոնիթորինգի, մոլեկուլների անալիզի, դեղամիջոցների եւ քիմիական սինթեզի գնահատման համար, ասվում է փաստաթղթում։