Հրաձգություն է տեղի ունեցել այսօր, նոյեմբերի 18-ին, ամերիկյան Օկլահոմա նահանգում Walmart սուպերմարկետի տարածքում, կան սպանվածներ, հայտնում է Association Press-ը։

Ոստիկանությունը հաստատել է, որ հրաձգության զոհ է դարձել երկու տղամարդ եւ մեկ կին։

Դունկան քաղաքի ղեկավար Դենի Ֆորդը հայտարարել է, որ երկու մարդ սպանվել է սուպերմարկետի մոտ ավտոմեքենայի մեջ, եւս մեկը՝ ավտոկայանատեղիում։

Ֆորդի խոսքերով, ոստիկանները փնտրում են հանցագործության ականատեսների։