Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեցին «Նվազագույն աշխատավարձի մասին» գործող օրենքում եւ կից օրենքներում օրենսդրական լրացումների փաթեթը, որոնց համաձայն՝ նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից 55 հազար դրամից կբարձրանա մինչեւ 68 հազար դրամ, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Դրանից բացի, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք օրինագծերի: Դրանց թվում են՝

«Նորմատիվ-իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 99, միաձայն),

«Պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 93, միաձայն):