Հայկական բնապահպանական ճակատը 2016 թ. լուսանկար է տարածել, որում երեւում է՝ կովերը խմում են Արծվանիկի պոչամբարից դուրս եկող հոսքաջրերը: Լուսանկարին կից՝ հետեւյալ գրառումն է արված.

«Պաշտոնական հարցում ենք ուղարկել 2 պետական կառույցների` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները․

1. Արդյո՞ք երբեւէ լաբորատոր հետազոտությունների միջոցով ստուգել են մետաղական հանքավայրերը շահագործող ընկերությունների կողմից բնական ջրահոսքեր բաց թողնվող հոսքաջրերի ֆիզիկաքիմիական ցուցանիշներն ու դրանց համապատասխանությունն այդ ընկերությունների ստացած թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաներին։

2. Եթե այո, ապա խնդրել ենք տրամադրել այդ բոլոր հետազոտությունների ամբողջական արդյունքները»: