Նոյեմբերի 8-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե արգելապատնեշին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 83-ամյա վարորդը եւ 47-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Նոյեմբերի 19-ին, ժամը 02.00-ին, վարորդը՝ 83-ամյա Հրաչիկ Հայրապետյանը, մահացել է:

Կատարվում է քննություն։