Beeline-ը գործարկել է բացառիկ COMBO 4 Special ծառայությունների փաթեթը: 4000 դրամ ամսավճարի դիմաց հաճախորդները կստանան ֆիքսված ինտերնետ մինչեւ 100 Մբ/վ արագությամբ, 50 BeeTV ալիք, 033 կոդով նոր բջջային համար, ինչպես նաեւ ամսական 5 ԳԲ շարժական ինտերնետ, 50 րոպե զանգեր դեպի Հայաստանի այլ բջջային ցանցեր, անսահմանափակ զանգեր Beeline բջջային ցանցի ներսում եւ Beeline ֆիքսված ցանցում 180 րոպե խոսելու հնարավորություն:

«Beeline-ը վերջերս կատարեց ֆիքսված ցանցի ամենամեծ եւ նշանակալից արդիականացումն ընկերության պատմության մեջ: Մեր ցանցը դարձել է շատ ավելի հզոր եւ մենք ուրախ ենք հաճախորդներին առաջարկել այնպիսի ծառայությունների փաթեթ, որն ուղղակի կոչված է փոխել մեր բաժանորդների կյանքը դեպի ավելի լավը: Մեր բացառիկ առաջարկից, որը նախատեսված է ամբողջ ընտանիքի համար, կարելի է օգտվել առանց երկարաժամկետ պայմանագրեր կնքելու, իսկ ծառայությունը անջատելու դեպքում որեւէ տուգանք չի լինի», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նոր ծառայությունների փաթեթը տրամադրվում է առանց որեւէ պարտավորության, հաճախորդները կարող են ցանկացած պահին հրաժարվել ծառայությունից: