Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Նրա խոսքով՝  գնի փոփոխության դեպքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է դիմի Հանրային ծառայությունները կարգավորող կոմիտե (ՀԾԿԿ), եւ արդեն դրանից հետո կորոշվի գազի սակագինը սպառողների համար։ «Ռուսաստանի հետ գործող պայմանագիրն ավարտվում է դեկտեմբերի 31-ին, այժմ բանակցություններ են վարվում, եւ առայժմ ոչ մի տեղեկություն չկա»,- նշել է նա։