Այսօր մենք ցանկանում ենք սկսել քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, քանի որ դրա անհրաժեշտությունն իսկապես կա: Այս մասին նոյեմբերի 19-ին ԱԺ նիստում քրեական ենթամշակույթը քրեականացնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ մինչ այսօր օրենսդրությունում համապատասխան նորմեր եւ կետեր չեն եղել, որոնք թույլ կտային նման տեսակի տարրերը քրեական պատասխանատվության ենթարկել: «Շատ մարդիկ սխալմամբ կարծել են, որ իրենց գործողությունները կարող են անարխիայի հասնել: Ես ծնվել եւ մեծացել եմ քաղաքում, որտեղ քրեական հեղինակությունները հանցանք, սպանություն եւ այլ տեսակի հանցագործություններ են կատարել: Այսօր մեզ մոտ նման երեւույթների նկատմամբ զրոյական հանդուրժողականություն կա: Քրեական ենթամշակույթը պետք է քրեորեն պատժվի»,- նշեց Բաղդասարյանը:

Նա նաեւ նշեց, որ իր որոշ գործընկերներ փորձում են հովանավորել այդ երեւույթը, որպեսզի խանգարեն քրեական ենթամշակույթի դեմ պայքարին: «Սակայն ես պետք է ասեմ, որ նրանց դա չի հաջողվի: Հետքայլ չի լինի, եւ ցանկացած նման երեւույթ կկանխվի օրենքի մակարդակում»,- եզրափակեց պատգամավորը: