Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին:  Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Լեռնիկ Գիգոլյանին ձերբակալելու պատճառների մասին ԱԱԾ մամուլի կենտրոնից խոստացան ավելի ուշ հայտարարությամբ հայտնել:

Լեռնիկ Գիգոլյանը Թումանյանի բաժնի պետ նշանակվել էր2018 թվականին ՀՀ  ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով: