Նոյեմբերի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում պարեկող ոստիկաններին է դիմել 50-ամյա մի կին եւ հայտնել, որ Բաղրամյան փողոցում առեւտուր կատարելիս երկու իրանցի իրենից գնել են 500 դրամ արժողությամբ կաղին եւ ցանկացել են վճարել 10 հազար դրամանոց թղթադրամով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանցից մեկն իր ձեռքից վերցնելով ընդհանուր թղթադրամները՝ որոշակի գումար պահել ու մնացածը վերադարձրել է: Ըստ կնոջ հաղորդման՝ իրենից հափշտակել են 70 հազար դրամ:

Իրանցիների մոտ եղած գումարը վերցվել է՝ հետագա պարզաբանումների համար:

Նախապատրաստվում են նյութեր: