Նոյեմբերի 17-ին, ժամը 20.05-ին, ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Թումանյան փողոցի 79-ամյա մի բնակիչ եւ հայտնել, որ ցերեկը հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացել ու գողացել են չհրկիզվող պահարանը, որի մեջ կային գումար եւ ոսկյա զարդեր:

Մեկնել էր ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբը:

Քրեական հետախույզները պարզել են, որ գողությունը կատարել է Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 36-ամյա մի կին:

Նոյեմբերի 18-ի առավոտյան նա հայտնաբերվել է, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել եւ տվել խոստովանական ցուցմունք:

Կինը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: